Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վլադիմիր Պուտինը ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովում կարծարծի Կորեական թերակղզու խնդիրը

Վլադիմիր Պուտինը ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովում կարծարծի Կորեական թերակղզու խնդիրը
03.09.2017 | 11:02

Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանի Չժիանմեն քաղաքում տեղի կունենա ԲՌԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության գագաթնաժողովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ գագաթնաժողովում կարծարծի Կորեական թերակղզու ճգնաժամի խնդիրը: Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովն ասել է, որ ՌԴ նախագահը կհորդորի ճգնաժամը կարգավորել Մոսկվայի և Պեկինի մշակած «ճանապարհային քարտեզի» միջոցով:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ